Փամփուշտներ, վառոդ և ինքնաձիգի մասեր
Փետրվարի 14-ին, ժամը 20.20-ին, 1971 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն ներկայանալով ոստիկանության Կենտրոնականի բաժին` կամավոր հանձնել է «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 17, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 40 փամփուշտ, 1 փաթեթ վառոդ և ինքնաձիգի մասեր:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
