Փախցրած ավտոմեքենան հայտնաբերվել է թալանված վիճակում: Փախցնողները որոնվում են
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Կ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին: 
Ոստիկանության Մալաթիայի և Աշտարակի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 18-ին, նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Երևանից Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղ տանող ճանապարհի 12-րդ կմ-ին՝ թալանված վիճակում:
 Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					