1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փախուստի դիմածները հայտնաբերվեցին

07.10.2013 17:36 Կողոպուտ
Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին է մոտեցել 1966 թ. ծնված Գագիկ Դ.-ն և հայտնել, որ Վարդանանց փողոցում գտնվող «Վերնիսաժ» տոնավաճառում երկու երիտասարդներ իր սեղանից բացահայտ հափշտակել են «Նոկիա 8800» բջջային հեռախոս և «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ավտոմեքենան հայտնաբերվել է  Երևանի Բեյրութի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, որի վարորդ` 1953 թ. ծնված Արայիկ Գ.-ն և Գագիկ Դ.-ն հրավիրվել են բաժին, իսկ ավտոմեքենայի երկու ուղևորներ` 1996 թ. ծնված Դավիթ Մ.-ն  ու 1997 թ. ծնված Ալբերտ Ա.-ն բերման են ենթարկել բաժին, որտեղ Դավիթ Մ.-ն  ներկայացրել է նշված հեռախոսը, իսկ Ալբերտ Ա.-ն ներկայացրել է գաղտնի փականով ծալովի դանակ:
Նշանակվել են ապրանքագիտական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: