1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բեռնատարը և հեռախոսները թողել ու փախել էին հանդամասից

Բեռնատարը և հեռախոսները թողել ու փախել էին հանդամասից

Բնապահպանական ոլորտի հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Թումանյանի ոստիկանների ձեռնարկած հերթական միջոցառումը նոյեմբերի 27-ին էր: Երեկոյան ժամը հինգի սահմաններում Դսեղի անտառտնտեսության մի հանդամասում նրանք մոտեցել էին բենզասղոցով ապօրինի ծառահատում կատարող անձանց, որոնք դիմել էին փախուստի:
Հանդամասում ոստիկանները հայտնաբերել են առանց համարանիշի «ԳԱԶ-66» բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով, նաև` լորենու կոճղեր: Անտառահատներն այնքան արագ էին լքել տարածքը, որ մեքենայի սրահում թողել էին ոչ միայն բենզասղոցի պահեստամասեր ու կացին, այլև բջջային երկու հեռախոս:
Դեպքի վայրը պահպանելու նպատակով նշանակվեց ոստիկանական վերակարգ:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ավտոմեքենան և փայտանյութը պատկանում են դսեղցի 25-ամյա մի երիտասարդի: Արդեն առավոտյան նա հայտնաբերվեց ու ներկայացվեց ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանեց, որ բենզասղոցով ապօրինի հատել էր երկու լորենի, որոնք ընկերոջ հետ մանրացրել և բեռնել էին մեքենան:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: