ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փակել էր աղջկա բերանն ու դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոսը

Հունվարի 27-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 14 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել են 1997 թ. ծնված Մարիամ Ա.-ի բջջային հեռախոսը:
Մեկնած օպերատիվ խմբին Մարիամ Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, անհայտ անձը Չեխովի փողոցի թիվ 16 շենքի մոտ փակելով իր բերանը՝ ձեռքից հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արտակ Գ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: