Նոր Խարբերդ գյուղում հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 19-ին, ժամը 9-ին, Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Մ.-ին, ով մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: