Պատժի կրումից խուսափողին հայտնաբերեցին Դիլիջանում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի սկզբնամասում հայտնաբերել և բերման են ենթարկել 1996 թ. ծնված Էդուարդ Ս.-ին, ով ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: