Վրաերթի ենթարկված տարեց կինը հիվանդանոցում մահացավ
Օգոստոսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում վրաերթի էր ենթարկել 79-ամյա մի կնոջ, որին հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել էր ոստիկանություն:
Օգոստոսի 28-ին, ժամը 6.30-ին, վրաերթի ենթարկված կինը` 1939 թ. ծնված Հասմիկ Պետրոսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
