Վրաերթ Երևանի Կոմիտասի պողոտայում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 2.30-ին, «Դաեվու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Արամ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
