Վրաերթ Արարատում. 60-ամյա կին է մահացել
Հուլիսի 2-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Հանրապետություն-Սայաթ Նովայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա Գայանե Գևորգյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
