Վրաերթ Նոր Խարբերդ գյուղում
Նոյեմբերի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Մերսեդես Տ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Խարբերդ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել երեք անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
