Վրաերթ կատարած վարորդը ներկայացավ ոստիկանություն
13.09.2013 12:45
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.45-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացել 66-ամյա վարորդը և հայտնել, որ վրաերթը, «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: