1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարության և ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը պարզվել է

Ապրիլի 30-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1964 թ. ծնված Կոլյա Մ.-ն և հայտնել, որ Ծիտոն և Միշոն ծեծել են իրեն, այժմ ինքը դանակահարված գտնվում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ:
Նույն օրը, ժամը 11.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ հոնքային շրջանի սալջարդ, պատռած վերք, աջ դաստակի ափային մակերեսի քերծած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Կոլյա Մ.-ին, որը հայտարարել է, որ Նուբարաշենի գերեզմանատանը ծեծի է ենթարկվել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոմն Ծիտո և Միշո Նուբարաշենի կամրջի մոտ վիճաբանել են Կոլյա Մ.-ի հետ, որի ժամանակ Ծիտոն ոտքով հարվածել է Կոլյա Մ.-ի աջ կողքին և դանակով վնասել նրա աջ դաստակի ափը, այնուհետև նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Գումի շուկայի» մոտ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Միշոն բռունցքով հարվածել է Կոլյա Մ.-ի հոնքի շրջանին և պատճառել վնասվածք:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Միշոն 1996 թ. ծնված Միքայել Ս.-ն է, իսկ Ծիտոն` 1983 թ. ծնված Տիտալ Ս.-ն, որոնք մայիսի 6-ին, ժամը 22.30-ին, ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին և տվել բացատրություններ:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: