ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վճարային տերմինալից գողություն անելիս բռնվել էր․ Բազումի ոստիկանների բացահայտումը

29.01.2021 13:07 Գողություն

Հունվարի 25-ին, ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել էին երկու երիտասարդի, որոնք վճարային տերմինալից փորձում էին գողություն անել: Ոստիկաններին տեսնելով՝ նրանք դիմել էին փախուստի, սակայն իրավապահները հետապնդել էին, բռնել նրանցից մեկին և բերման ենթարկել ոստիկանության Բազումի բաժին։ Պարզվել է, որ բերման ենթարկվածը Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ է՝ 30 տարեկան։ Ըստ նրա՝ էլեկտրական մետաղահատ սղոցով փորձել էր կտրել վճարային տերմինալն ու գողանալ դրամապահոցի գումարը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց էլեկտրական մետաղահատ սղոցը:
Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ փախուստի դիմած մյուս անձը Վանաձոր քաղաքի Չերկասի փողոցի 23-ամյա բնակիչ է։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 25-ին, ժամը 22-ի սահմաններում, նա ներկայացավ ոստիկանության Բազումի բաժին և խոստովանեց կատարածը։ Պարզվել է, որ նշված գողության փորձից զատ՝ Վանաձորում կատարել էին նաև 16 գողություն և 2 կողոպուտ։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: