1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2023 թ. 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության  կողմից 2023 թ. 1-ին կիսամյակում իրականացված  աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2023 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 350 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 92 կարգապահական տույժեր, այդ թվում՝

- հայտարարվել է «Նկատողություն»`  67,                                   

- հայտարարվել է «Խիստ նկատողություն»`  20,

- պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝  1,

- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝  3,

- ազատվել է ոստիկանությունում ծառայությունից`  1:       

ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 29 նյութեր: Դրանցից

  • 4-ով նյութերը քննարկման փուլում են,
  • 25 նյութերի շրջանակներում նախաձեռնվել են 37 քրեական վարույթներ։

2023 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 4 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 4 նյութ:

Քննարկման արդյունքներով ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 2 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», իսկ 1-ն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից: