1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն. Թումանյանի բաժնի ոստիկանների բացահայտումը

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն. Թումանյանի բաժնի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասից ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:
Ոստիկանության Թումանյանի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:
Պատանու հայրը, որի գլխի շրջանում ակնհայտ երևում էին վնասվածքներ, ոստիկաններին հայտնել է, որ ինքն ու որդին վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ:
Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում երեք երիտասարդներ անձնական հարցերի շուրջ պարզաբանումների համար գնացել են հիվանդանոց տեղափոխված պատանու տան մոտ և դուրս կանչել նրան: Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում հարվածներ են հասցրել նրան: Քիչ անց վիճաբանությանը միջամտել է պատանու հայրը: Փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, որի ընթացքում էլ 16-ամյա պատանին դանակով խփել է հիվանդանոց տեղափոխվածին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 16-ամյա պատանին ներկայացել է բաժին: Նա խոստովանել է արարքը և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ու 16-ամյա պատանին ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: