1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանության ընթացքում հրացանից կրակել և մարմնական վնասվածք էր պատճառել համագյուղացիներին

Վիճաբանության ընթացքում հրացանից կրակել և մարմնական վնասվածք էր պատճառել համագյուղացիներին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 42-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Նորատուս գյուղից: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 39 տարեկան երկու համագյուղացիների միջև գյուղի Կայի Դիք կոչվող տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ նրանցից մեկը ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով համագյուղացիներին: 42-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 39-ամյա տղամարդը բուժօգնության չի դիմել:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացիներին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին՝ ներկայացնելով իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը և կատարվածի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: