1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանություն Օձուն գյուղում

Նոյեմբերի 17-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց է դիմել 1976 թ. ծնված Տիգրան Դ.-ն, որը հայտնել է, որ հարևանները հարվածել են գլխին:  
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Օձուն գյուղում 1981 թ. ծնված Կարեն Մ.-ն  վիճաբանել է իր հետ, ինչի ընթացքում Կարեն Մ.-ի կինը` 1978 թ. ծնված Սուսաննա Ի.-ն, մետաղյա ձողով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Նոյեմբերի 17-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է դիմել 1978 թ. ծնված Սուսաննա Ի.-ն, ով հայտնել է, որ ժամը 20.35-ի սահմաններում տան աստիճաններից ընկել և հիվանդանոց է դիմել, քանի որ գտնվում է հղիության վիճակում: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Օձուն գյուղում 1976 թ. ծնված Տիգրան Դ.-ն վիճաբանել է 1981 թ. ծնված Կարեն Մ.-ի հետ, այդ ընթացքում միջամտել է վերջինիս կինը` Սուսաննա Ի.-ն, և Տիգրան Դ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: