1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գորիսի զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության հետքերով

Մայիսի 16-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի հետին և կողմնային մակերեսի, աջ սրունքի վերին երրորդականի կտրած վերք, աջ ծնկան հոդի առաջային մակերեսի քերծվածք, աջ ձեռքի 4-րդ և 5-րդ մատների կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1984 թ. ծնված Արտավազդ Տ.-ն, որտեղ հայտնել է, որ վնասվածքներն ստացել է քաղաքային զբոսայգում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Գորիսի մանկական զբոսայգում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված Գագիկ Վ.-ն կտրող-ծակող գործիքով հարվածել է Արտավազդ Տ.-ին` պատճառելով վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մայիսի 17-ին, ժամը 23.00-ին, Գագիկ Վ.-ն կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: