Վթար Արգինա-Քարակերտ ճանապարհին. 67-ամյա վարորդը մահացել է
Հուլիսի 28-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Արգինա-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. 67-ամյա վարորդ Նվեր Կիրակոսյանը դուրս է նետվել ավտոմեքենայից և մահացել:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
