1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վերցնելով զարդերը` դիմել էր փախուստի

09.08.2013 12:43 Կողոպուտ
Օգոստոսի 8-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել մի քաղաքացուհի  և հայտնել, որ Զաքյան փողոցի թիվ 8 հասցեում  վիճաբանություն է տեղի ունենում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Զաքյան փողոցի թիվ 8 հասցեից, միմյանց հարվածներ հասցնելու համար բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հակոբ Ս.-ին և 1982 թ. ծնված Գառնիկ Մ.-ին:
Նույն օրը, ժամը 18.00-ին,  Հակոբ Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, Զաքյան փողոցի թիվ 8 հասցեում հանդիպել է Գառնիկ Մ.-ին  և նրա ընկերոջը` 1987 թ. ծնված Ջանիկ Հ.-ին: Այդ ընթացքում Գառնիկ Մ.-ն իրենից վերցրել է իր մոտ գտնվող մոտ 105 գ ընդհանուր կշռով ոսկյա զարդերը` նայելու պատրվակով, և փոխանցել Ջանիկ Հ.-ին, որն էլ վերցնելով զարդերը` դիմել է փախուստի: 
Նույն օրը, ժամը 18.10-ին, Ջանիկ Հ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել ոսկյա զարդերը:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: