1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության պարզաբանումը 2016 թ. հուլիսի 31-ին ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի պաշտոնական կայքէջում տեղադրված հրապարակման վերաբերյալ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ<br>ՀՀ ոստիկանության պարզաբանումը 2016 թ. հուլիսի 31-ին ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի պաշտոնական կայքէջում տեղադրված հրապարակման վերաբերյալ

Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի պաշտոնական կայքէջում՝ www.policemonitoring.org, զետեղվել է հրապարակում, ըստ որի` 31.07.2016 թ. դիտորդների խումբը, երբ ցանկացել է մոնիթորինգ իրականացնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում, հանդիպել է խոչընդոտի` հարակից տարածքը ոստիկանության ստորաբաժանումների կողմից փակված լինելու հետևանքով:
ՀՀ ոստիկանության կողմից որևէ նպատակ չի եղել խոչընդոտել դիտորդների խմբի այցելությունը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ կամ այնտեղ պահվող անձանց հարազատների կողմից հանձնուքներ փոխանցելուն: ՁՊՎ-ի հարևանությամբ գտնվող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ իրականացվել են միջոցառումներ և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով հուլիսի 31-ին ժամանակավորապես դադարեցվել է տեղաշարժը:
Ներկայումս արգելքները վերացել են և ազատ տեղաշարժը վերականգնված է:


ՀՀ ոստիկանություն