1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատանեկան վեճ՝ «ծանր մարմնական» հետևանքով

Նոյեմբերի 17-ին, ժամը 14.28-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող արյունահոսող վերք՝ միջկողային անոթների և թոքի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գալշոյան փողոցի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդ:
Ժամը 14.40-ին ստացվել է նոր հաղորդում, որ «կոնքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զավարյան փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, թե Քաջազնունու փողոցում ընկել է ձողի վրա:
Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի ծառայողները համատեղ պարզել են, որ ժամը 14-ին նշված վայրում 20-21 տարեկան երկու երիտասարդ վիճաբանել են գրեթե տարեկից երեք հոգու հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, այդ ընթացքում էլ իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով երկու հոգու հարվածել և վնասվածքներն է պատճառել Ռոստոմի փողոցի բնակիչ, 20-ամյա տղան:
Ժամը 21-ին «Զվարթնոց» օդանավակայանում նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին ու ձերբակալվել:
Հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: