1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ. 38-ամյա եղեգնաձորցին կալանավորվել է

Փետրվարի 11-ին, կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի և ազդրի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության են տեղափոխվել 32-ամյա 2 տղամարդ՝ երկուսն էլ Գետափ գյուղի բնակիչ։
Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքն արագ արդյունք տվեց։ Նրանք հանցագործությունը բացահայտեցին ոստիկանության և քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գիշերը Եղեգնաձորի Միկոյան փողոցի խանութներից մեկում տուժածներից մեկը և 38-ամյա մի տղամարդ վիճել են։ Միջադեպից մոտ 1 ժամ հետո նրանց միացել են այլ անձինք, և վիճաբանությունը շարունակվել էր Երևան-Մեղրի ճանապարհին։ 38-ամյա եղեգնաձորցին բուժօգնության դիմած տղամարդկանց դանակահարել էր ու դիմել փախուստի։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: