1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վեճ ու կռիվ՝ մահվան ելքով․ Էրեբունու քրեական հետախույզների բացահայտումը

Ապրիլի լույս 25-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց շտապօգնությունից․ Նոր Արեշի իր տանը, հարազատների ներկայությամբ, հանկարծամահ էր եղել 62-ամյա մի տղամարդ։
Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը։ Դատաբժշկի զննությամբ հանգուցյալի գլխին ու դեմքին հայտնաբերվել են քերծվածքներ։ Ըստ հարազատների՝ վնասվածքների վերաբերյալ 62-ամյա տղամարդն իրենց հայտնել է, թե դրանք փողոցում ընկնելու հետևանք են։ Ոստիկանները, սակայն, այլ կասկածներ ունեին։
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվեց տեղեկություն, որ ապրիլի 24-ի երեկոյան, ժամը 20.20-ի սահմաններում, Խաղաղ Դոնի փողոցում հանգուցյալի հետ վիճաբանել և ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ։
Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 26-ի երեկոյան տղամարդը եկել է ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Վիճաբանության պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: