Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Էջմիածնի Տերյան փողոցից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3 խմ փայտանյութով բարձված «Զիլ» բեռնատար։ Մեքենան վարած 35-ամյա տղամարդը, որը Էջմիածնի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով, փոխանցվել են Իջևանի բաժին։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: