ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սևանի դատարանի մոտ կրակոց արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Սևանի դատարանի մոտ կրակոց արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Հայտնել էինք, որ հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։ Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։ Ոստիկանները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ Գուրգեն Հակոբյանին հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ բացատրական աշխատանքներ իրականացնելով նրա հարազատների շրջանում։ Արդյունքում դեպքի հաջորդ օրը՝ հունիսի 9-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 39-ամյա Հակոբյանը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին։ Տեղեկացնենք, որ դեպքից ժամեր հետո էլ Գուրգեն Հակոբյանի հայրը ոստիկանության Գավառի բաժին է ներկայացրել որսորդական հրացան, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: