1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀԱԿ գրասենյակում սպանության սպառնալիքներ տված անձը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱԿ գրասենյակում սպանության սպառնալիքներ տված անձը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում երկու դանակներով զինված մի տղամարդ սպառնալիքներ է տվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից կես ժամ առաջ, մոտ 50-55 տարեկան մի տղամարդ մտնելով հիշյալ հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ՝ սպանության սպառնալիքներ է տվել:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպառնալիքներ տված անձը Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Արսեն Օհանյանն է:
Նոյեմբերի 2-ին, ժամը 1.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
Անձնական խուզարկությամբ Արսեն Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: