1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հնդկաստանի 23-ամյա քաղաքացու սպանությունը բացահայտվել է, սպանություն կատարողը հայտնաբերվել է

26.06.2023 19:26 Սպանություն

Հունիսի 19-ին, ժամը 00.55-ին, շտապօգնության 2-րդ ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ երիտասարդի դիակ կա:
Ժամը 01.15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով և գլխի վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 31-ամյա հնդիկ երիտասարդ։
Հասրաթյան փողոցի նշված հասցե մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել էր Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Այյապպան Սուրաջի դիակը՝ մեջքի հատվածում կտրած-ծակած վերքով:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է սպանությունը կատարած անձի ինքնությունը։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին Մազմանյան փողոցում հայտնաբերվել, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Աբին Բիժու Կումարի Սինդհուին։
Քրեական վարույթը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: