ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մանրամասներ Տաշիրում կատարված սպանությունից. մեկ անձ ձերբակալվել է

09.06.2022 15:08 Սպանություն

Հունիսի լույս 7-ի գիշերը «Տաշիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի բնակիչ, 28-ամյա Սմբատ Դավոյանը։ Ավելի ուշ «Ստեփանավան» բժշկական կենտրոն էր դիմել Տաշիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Բորիս Վ.-ն՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Ոստիկանության Տաշիրի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին բժշկական հաստատություններ։ Իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երկուսն էլ վնասվածքները ստացել են նույն վայրում։ Իրավապահները մեկնեցին Տաշիր քաղաքի Անտառային փողոց. դեպքը տեղի էր ունեցել հարակից անտառում։ Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով՝ նրանք վիճել էին, այդ ընթացքում էլ Բորիս Վ.-ն, դեռևս չպարզված հրազենից, կրակել էր Սմբատ Դավոյանին, նա էլ, վիրավոր վիճակում, դանակով խփել էր Բորիս Վ.-ին։ Հրազենային վնասվածքով երիտասարդը հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց մահացել էր։
Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հիվանդանոցում գտնվող Բորիս Վ.-ն ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր, այդ թվում՝ նախորդած հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նաև ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: