1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանություն Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան մոտ. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

22.02.2024 15:26 Սպանություն

Փետրվարի 21-ի ժամը 19.15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ Փոքր Մասրիկ գյուղի 40-ամյա և 36-ամյա բնակիչներ: Հիվանդանոցում 36-ամյա Արա Լալայանը մահացել է:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացրին քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ու Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 18.30-ի սահմաններում Արփունք-Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկի գերեզմանատան մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Արփունք գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու, նրա 19 և 15 տարեկան որդիների և Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ երեք եղբայրների միջև: Այդ ընթացքում էլ արփունքցի 19-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 40-ամյա և 36-ամյա տղամարդկանց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը:Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Վարդենիսի քննչական բաժին է ներկայացվել նաև 44-ամյա տղամարդը՝ 19-ամյա երիտասարդի հայրը։  Նա ներկայացրել է դեպքի վայրից վերցված հանցագործության գործիք ծալովի դանակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:
Սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
19-ամյա երիտասարդը տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: