1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծաղկաձորում կատարված սպանության փորձը Հրազդանի ոստիկանները բացահայտեցին թարմ հետքերով

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել էր ահազանգ, որ պարանոցի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա տղամարդ, որը Հրազդանի բնակիչ է: Նրան հիվանդանոց հասցրած անձը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ պարանոցին երկաթե ամրան է ընկել:
Ծաղկաձորի Սարալանջի փողոցի շինհրապարակ մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տուժողը շինարարական աշխատանքների ղեկավարն է, և ամենաառանցքայինը՝ վնասվածքը պատահականության հետևանք չէր. նրան դանակահարել էին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց միացան նաև Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները։ Կարճ ժամանակում Հրազդանի քրեական հետախույզները պարզեցին եղելությունը։ Նախնական տվյալներով՝ ժամը 12.45-ի սահմաններում շինհրապարակում փողային հարցերի շուրջ վեճ էր ծագել։ Այդ ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակով խփել էր նրա հետ նախկինում աշխատած 65-ամյա մի տղամարդ, որը Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ է:
Հրազդանի ոստիկանների հետագա համագործակցությունը Վարդենիսի բաժնի ծառայողների հետ էր: Նույն օրը, երեկոյան ժամը 9-ին մոտ, Փամբակում կասկածվողը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է:
Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: