1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանության փորձ Արմավիրում. հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով

Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի ռեստորաններից մեկի տարածքում 41-ամյա մի տղամարդ որսորդական հրացանից կրակոցներ է արձակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ։ Համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը։ Ռեստորանի տարածքում վեճ էր տեղի ունեցել, ինչից հետո Էջմիածնում բնակվող 41-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակոցներ էր արձակել «Օպելի» ուղղությամբ, որի սրահում 37-ամյա վարորդից բացի եղել էր նաև 35-ամյա մի տղամարդ։ Երկուսն էլ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ են։
Դեպքի հանգամանքները պարզելուց հետո ոստիկանության ծառայողները սկսեցին կասկածվողին հայտնաբերելու միջոցառումները՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք, որի արդյունքում Էջմիածնի 41-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հետը բերելով «Բայկալ» որսորդական հրացանը, որից, ըստ նրա՝ կրակել էր «Օպելի» ուղղությամբ:
41-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է տարածքային քննչական մարմին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: