1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միջադեպ Ալավերդիում. սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջադեպ Ալավերդիում. սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 9-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի շենքերից մեկի բակում տեղի է ունեցել միջադեպ, մի քաղաքացու դանակով մարմնական վնասվածքներ են պատճառել: Օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր:
Քիչ անց հաղորդում է ստացվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից. քաղաքացին բուժօգնության էր դիմել կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Իրավապահները պարզել են, որ ժամը 8.45-ին նույն թաղամասի բնակիչ 47-ամյա տղամարդը, առանց որևէ պատճառի, դանակով հարձակվել է տուժած տղամարդու վրա: Թեև տուժածը դիմադրել է, նա կարողացել է դանակի 15 հարված հասցնել: Միջադեպին միջամտել են տուժածի ընտանիքի անդամները, հարևաններ` փորձելով հարձակվողի ձեռքից խլել դանակը: Այդ ընթացքում նա դիմել է փախուստի:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:
Նույն օրը 47-ամյա տղամարդը ներկայացել է բաժին, ձերբակալվել, ու քանի որ ինքն էլ ուներ վնասվածքներ, բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: