1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանության փորձ կատարողը Վիեննայի օդանավակայանում ձերբակալվել է (Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքի մանրամասները)

Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 28-ի երեկոյան Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել, ինչ արդյունքում` ժամը 21.47-ին, շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին:   
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել էր Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել: 
Նոյեմբերի 29-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները` ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 28-ին, ժամը 20.40-ին, Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի մոտ 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով քաղաքացիների նկատմամբ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` բռունցքներով, ոտքերով, սուր ծակող-կտրող գործիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արմեն Փ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով  ծանր մարմնական վնասվածքներ: Աշոտ Մ.-ն և նրա հանցակիցները սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Աշոտ Մ.-ն նոյեմբերի 29-ին, ժամը 05.23-ին, Երևան-Վիեննա չվերթի ինքնաթիռով մեկնել է ՀՀ-ից:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների և Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ` Արթուր Մ.-ն Վիեննայի օդանավակայանում ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Փ.-ի  նկատմամբ սպանության փորձ կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: