1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համագյուղացիների վեճն ավարտվել էր սպանությամբ

16.10.2021 11:42 Սպանություն
Համագյուղացիների վեճն ավարտվել էր սպանությամբ

 

Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.45-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է ընդունվել մի երիտասարդ, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ 30-ամյա տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի, առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր, գլխի գագաթնային շրջանի պատռված արնահոսող վերք» ախտորոշմամբ:
Փաստի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց:
Իրացնելով ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին, ժամը 01.30-ին, Դալար գյուղից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկվեց Դալար գյուղի 2001 թ. ծնված մի բնակիչ, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին, որտեղ խոստովանեց, որ Դալար գյուղում 30-ամյա համագյուղացու հետ վիճաբանել էին, որի ընթացքում ինքը մահակով հարվածել էր նրա գլխին, այնուհետև դանակով՝ կրծքավանդակին: Երիտասարդը ձերբակալվել է: Հանցագործության գործիք մահակը հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն::
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: