1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցում են «Փոխգործակցություն-2015» զորավարժություններին՝ ՌԴ Պսկովի մարզում և հատուկ տակտիկական հակաթմրանյութային վարժանքին՝ Տաջիկստանում

ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցում են «Փոխգործակցություն-2015» զորավարժություններին՝ ՌԴ Պսկովի մարզում և հատուկ տակտիկական հակաթմրանյութային վարժանքին՝ Տաջիկստանում

ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կազմավորումների ուժերի ու միջոցների և ղեկավարման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստականության համատեղ միջոցառումների 2015 թվականի պլանի համաձայն` 2015 թ. օգոստոսի 23-ից 28-ը Ռուսաստանի Դաշնության Պսկովի մարզում անցկացվում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորախմբերի և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների հետ համատեղ «Փոխգործակցություն-2015» զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները:

***

ՀԱՊԿ անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող Խորհրդի որոշմամբ հաստատված` 2014-2015 թվականների համար հիմնական միջոցառումների պլանի համաձայն` 2015 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 3-ը Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Ֆահրաբադ» զորավարժարանում ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային գերատեսչությունների և ծառայությունների, ներքին զորքերի, ներքին գործերի և անվտանգության մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվում է «Գռոմ-2015» հատուկ տակտիկական հակաթմրանյութային վարժանքը:
Վարժանքներին մասնակցում են նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները: