1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները Մարոկոյից Հայաստան տեղափոխեցին սպանության մեղադրանքով հետախուզվողին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանները Մարոկոյից Հայաստան տեղափոխեցին սպանության մեղադրանքով հետախուզվողին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 15-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և ՀՀ-ում Ինտրեպոլի ԱԿԲ համատեղ օպերատիվ խումբը Կասաբլանկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Մարոկոյի թագավորությունից Հայաստան է տեղափոխել 1967 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով:
2011 թվականի դեկտեմբերի 12-ին Գևորգ Խաչատրյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեյին սպանելու մտադրությամբ, Կասբլանկա-Փարիզ-Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել էր Հայաստանի Հանրապետություն, սպանել էր Հարլեյին, հափշտակել նրա բանկային քարտերը ու 2012 թ. հունվարի 19-ին վերադարձել Մարոկո: Բնակություն հաստատելով Մոնիկ Հարլեյի՝ Մարակեշ քաղաքում գտնվող առանձնատանը՝ Խաչատրյանը փորձել էր նրա ֆինանսական ակտիվների փոխանցում կատարել համացանցի միջոցով, սակայն մարտի 23-ին ձերբակալվել էր Մարոկոյի ոստիկանության կողմից՝ մեղադրվելով խարդախության մեջ:
2012 թ. հոկտեմբերի 9-ին փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազի կողմից հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժանմունք՝ նախաքննության:
Գևորգ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել էր միջպետական և միջազգային հետախուզում: Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել էին անհետաձգելի և անհրաժեշտ ստուգումներ ու միջոցառումներ, որոնց արդյունքներով պարզվել էր, որ նա Մարոկոյում կալանքի տակ է:
Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Գևորգ Խաչատրյանը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: