1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ «Ամեն ինչ զենքի մասին»՝ Skype-ի միջոցով առաջին «Ուղիղ կապ»-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ «Ամեն ինչ զենքի մասին»՝ Skype-ի միջոցով առաջին «Ուղիղ կապ»-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանրապետության տարածքում շրջանառվող զենքին առնչվող հարցերի վերաբերյալ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. այսուհետև ամեն երեքշաբթի և ուրբաթ, ժամը 15-ից 17-ը, գործում է skype-ի միջոցով ուղիղ կապ, որի ընթացքում հարցերին պատասխանում են ոստիկանության ներկայացուցիչները:
Հունվարի 25-ին ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով առաջին «Ուղիղ կապ»-ը, որի ընթացքում ստացված զանգերին պատասխանեց հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:
Երկու ժամում ստացված հարցերի շրջանակը բազմազան էր: Ոստիկանության ներկայացուցչին մոտ մեկ տասնյակի հասնող հարցեր ուղղվեցին ՀՀ քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաև պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Բացի այդ, շուրջ մեկ տասնյակ հարցումներ էին ստացվել նաև hkav.zenq@police.am էլեկտրոնային հասցեին: Բոլոր հարցերը գրավոր պատասխանվել են:
Քաղաքացիները նաև գոհունակության էին հայտնում նման նախաձեռնության համար: Ճամբարակից Skype-ի միջոցով զանգահարած մի քաղաքացի, օրինակ, իրեն հետաքրքրող հարցի պատասխանը լսելուց հետո նշեց, որ եթե ոստիկանության այս նախաձեռնությունը չլիներ, ապա ինքը ստիպված պետք է լիներ մի ամբողջ օր կորցներ և հասներ Երևան:
Հաջորդ ուղիղ կապը կկայանա ուրբաթ օրը, հունվարի 27-ին, ժամը 15-17-ը:
Սկայպի հասցեն է Hkav Zenq
Կարող եք հարցեր ուղղել նաև hkav.zenq@police.am էլեկտրոնային հասցեին: