1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ

Դեկտեմբերի 20-ին մեր հայրենակիցները ավանդույթի համաձայն Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է Հայաստանում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ իր հարսը Ուկրաինայի քաղաքացի է, որդու հետ ամուսնանալուց հետո շուրջ երեք ամիս է ինչ տեղափոխվել են Հայաստան բնակության: Ցանկանում էր տեղեկանալ, թե կարող է արդյոք հարսը դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Զանգահարողին տեղեկացվել է հետևյալը. քանի որ անձը ազգությամբ հայ է, վերջին 3 տարին Հայաստանում օրինական բնակության պահանջը չի տարածվում նրա վրա. այսինքն նույնիսկ այս պահին կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Անհրաժեշտ է դիմել Անձնագրային և վիզաների վարչություն՝ ներկայացնելով Ուկրաինայի քաղաքացությունը հավաստող փաստաթուղթը և դրա հայերեն թարգմանությունը՝ հաստատված նոտարական կարգով, ծննդյան վկայականը և 6 գունավոր լուսանկար: Տեղում լրացվում է դիմում-հարցաթերթիկ: Համապատասխան ստուգումներ իրականացնելուց հետո նյութերը սահմանված կարգով եզրակացության հետ միասին ուղարկվում են ՀՀ Նախագահի աշխատակազմ: Դիմելու պահից սկսած 6-ամսյա ժամկետում ՀՀ Նախագահի կողմից լուծվում է անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ մերժելու հարցը:
Զանգահարել է Ռուսաստանում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ Հայաստանում գտնվելու ժամանակ դիմել է ՌԴ դեսպանատուն Ռուսատանի քաղաքացիություն ստանալու և զուգահեռ՝ Անձնագրային և վիզաների վարչություն ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար: Ռուսաստանում գտնվելու ժամանակ բոլորովին վերջերս տեղեկացել է, որ իր ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է: Ցանկանում է տեղեկանալ, թե կարող է արդյոք գալ Հայաստան իր ՀՀ քաղաքացու անձնագրով, քանի որ ժամանակի սղության պատճառով չի կարող դիմել ՀՀ դիվանագիտական ծառայություն վերադարձի վկայական ստանալու համար: Տեղեկացվել է, որ ՀՀ վերադառնալու դեպքում սահմանային անցման կետում նրա անձնագիրը կվերցվի: Դրանից հետո կարող է դիմել ԱՎՎ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու տեղեկանք ստանալու համար: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, ՌԴ քաղաքացիությունից ստանալուց հետո կարող է արդյոք կրկին դիմել՝ ՀՀ քաղաքացիությունը ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ օրենսդրական որևէ խոչընդոտ չկա. անձը կարող է դիմել ՀՀ քաղաքացիության վերականգման համար, որն իրականացվում է ընդհանուր հիմունքներով. հարցը լուծվում է ՀՀ Նախագահի կողմից՝ հրամանագրով:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: