1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ

Հունվարի 10-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով հերթական անգամ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Վրաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ իր մայրը և եղբայրը Հայաստանի քաղաքացիներ են, մի քանի տարի է, ինչ բնակվում են Վրաստանում: Նրանց անձնագրերի վավերականության ժամկետները լրացել է: Արդյո՞ք առկա է խոչընդոտ երկար տարիներ ՀՀ-ից բացակայելու դեպքում ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման առումով, և եթե ոչ, ապա ինչպես կարող են դիմել նշված փաստաթղթերը ստանալու համար: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի՝ ՀՀ-ից դուրս բնակվելը, անկախ ժամկետից, հիմք չէ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար: Հետևաբար, ՀՀ քաղաքացու անձնագրերը փոխանակելու որևէ իրավական արգելք չկա և նշված հարցով կարող են դիմել Վրաստանում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայությանը:
Վարդենիսից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ իր հայրը մոտ 20 տարի Հայատսանում չի եղել, ունեցել է նախկին ՀԽՍՀ նմուշի անձնագիր և 1993 թ. տեղափոխվել է Ռուսաստան: Երկար տարիներ բնակվելով Ռուսատանում՝ նշված երկրի քաղաքացիությունը չի ստացել: Վերադարձի վկայական ստանալուց հետո տեղափոխվել է Հայաստան: Զանգահարողին հետաքրքրում էր, թե հայրը կարո՞ղ է ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր: Քաղաքացուն առաջարկվել է ՀՀ քաղաքացի ճանաչվելու դիմում ներկայացնել անձնագրային ծառայություն: Փաստաթղթերի ամբողջական փաթեթը կներկայացվի անձնագրային և վիազների վարչության քննարկմանը: Բավարար հիմքերի առկայության դեպքում կկայացվի ՀՀ քաղաքացի ճանաչվելու վերաբերյալ որոշում, որը և հիմք կհանդիսանա ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունվարի 17-ին:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: