1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կիրառմանը նվիրված սեմինար-քննարկումներ Ծաղկաձորում

Հոկտեմբերի 28-ից 29-ը Ծաղկաձորում անցկացվեց «ՀՀ ոստիկանության կողմից քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս մարդու իրավունքների պաշտպանության դատավարական երաշխիքները» թեմայով դասընթաց։ Մասնակցում էր ոստիկանության կենտրոնական ապարատի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը: Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ՝ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մարդու իրավունքների փորձագետ Տիգրան Գրիգորյանն ու ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, գնդապետ Հակոբ Պետրոսյանը: Դասընթացն անցկացրեց փորձագետ Դավիթ Մելքոնյանը:
Երկօրյա քննարկումների ընթացքում ներկայացվեցին նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հասկացությունները, վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները, քրեական վարույթ նախաձեռնելը, ձերբակալումը որպես հարկադրանքի միջոց և մի շարք այլ իրավակարգավորումներ:
Մասնակիցներն ակտիվ քննարկեցին ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպող խնդրահարույց հարցերը, որոնց առաջարկվեցին իրավիճակային լուծումներ: Դասընթացն անցավ կառուցողական մթնոլորտում: Նմանօրինակ քննարկումները շարունակական են:


Սույն հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի տեսակետների հետ: