Վիճաբանություն և դանակահարություն Սարի թաղում
 
                                            Հունիսի 12-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 11-ին, ժամը 19.00-ին, Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 55-ամյա թաղեցին: 
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 2.00-ին 55-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					