Գյումրու ոստիկաններն անչափահասների մոտ սառը զենքեր են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Գյումրի քաղաքի Մուշի 2-րդ թաղամասից, սառը զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ երկու անչափահասի, որոնցից մեկի մոտ եղել է ինքնաշեն կռփազենք, մյուսի ձեռքին` փայտե մահակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: