ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թունավորումներ

20.02.2017 11:20 Թունավորում

Փետրվարի 20-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Հալաբյան փողոցի 65 շենքի բնակարաններից մեկից, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 1988 թ. ծնված Հերմինե Հ.-ին, 1993 թ. ծնված Սամվել Հ.-ին և 1986 թ. ծնված Հասմիկ Հ.-ին, իսկ ժամը 1.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նշված հասցեից նույն ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել նաև 2012 թ. ծնված Վաղինակ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, Հալաբյան փողոցի 65 շենքի թիվ 22 բնակարանում՝ շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:

***
Փետրվարի 17-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շրջանցիկ թունել թիվ 399 տնից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Նելլի Բ.-ն և 1983 թ. ծնված Գևորգ Ս.-ն:
Փետրվարի 18-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխվել նաև 2005 թ. ծնված Էդգար Մ.-ն:
Պարզվել է, որ Նելլի Բ.-ն, Գևորգ Ս.-ն և Էդգար Մ.-ն թունավորումը ստացել են փետրվարի 17-ին, ժամը 18.00-ին, նշված տանը գազի վառարանից առաջացած արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:

***
Փետրվարի 18-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ Գանձակ գյուղից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1990 թ. ծնված Վեներա Գ.-ն, 1996 թ. ծնված Թագուհի Բ.-ն և 2012 թ. ծնված Գագիկ Թ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 22.45-ին, 1956 թ. ծնված Սարիբեկ Թ.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տանը՝ խոհանոցում, թունավորվել են գազի կաթսայից արտանետված գազից:
Նույն օրը, ժամը 22.55-ին, «Էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1996 թ. ծնված Անի Ա.-ն և հայտարարել է, որ թունավորվել է վերջիններիս հետ Գանձակ գյուղում գտնվող իրենց տան խոհանոցում՝ գազի կաթսայից արտանետված գազից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: