Հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Հունվարի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Օդիսեյ Հ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: