1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանցադրվագներ և բացահայտումներ

03.03.2016 11:52 Գողություն

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի սննդի կետերից մեկում բռնել և բերման են ենթարկել գողություն կատարելու նպատակով այնտեղ մուտք գործած Վաչե Հ.-ին (1983 թ. ծնված):
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա խոստովանել է նաև մի շարք հանցադրվագներ.
- Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17 շենքին կից տարածքում տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` գողացել է ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 40.000 դրամ /մետաղադրամ/:
- Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող սուրճի սարքի դրամարկղից գողացել է 22.000 դրամ /մետաղադրամ/:
- Կապանի Մ. Ստեփանյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել է սարքի ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 37.000 դրամ /մետաղադրամ/:
- Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքին կից տարածքում տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել է սարքի ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 37.000 դրամ /մետաղադրամ/:
- Կապանի Ռ. Մելիքյան փողոցում՝ մշակույթի պալատի հարակից տարածքում գտնվող սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել է սարքի ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 30.000 դրամ /մետաղադրամ/:
- Կապանի Բաղաբերդ թաղամասում գտնվող լիցքավորման տերմինալից մետաղյա անկյունակի գործադրմամբ փորձել է գողանալ ներսում գտնվող գումարը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
- Կապանի Վ. Սարգսյանի անվան հրապարակում տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով փորձել է գողանալ սարքի ներսում տեղադրված դրամարկղը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
- Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ փորձել է գողանալ սարքի ներսում տեղադրված դրամարկղը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
- Կապանի Բաղաբերդ թաղամասում տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել է սարքի ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 25.000 դրամ /մետաղադրամ/:
Գողոնն առգրավված է: Բայց սա դեռ ամենը չէ:

***
1982 թ. ծնված Ալիսա Թ.-ն ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը Բաղաբերդ թաղամասում գտնվող թերթի կրպակից գողություն կատարելու նպատակով կոտրել են ապակիները, վնասել հակաառևանգման համակարգը, դռան փականները, սակայն չկարողանալով մուտք գործել` հեռացել են:
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վաչե Հ.-ն:

***
2015 թ. հոկտեմբերի 5-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շահումյան փողոցի 5/Ա հասցեում գործող հագուստի խանութից գողություն է կատարվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վաչե Հ.-ն:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը կազմում է 473.000 դրամ:
Քննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: