Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները մարտի 22-ին Ծերենցի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 18-ամյա Սարգիս Ա.-ին, որը հունվարի 27-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: