ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանի Նազարբեկյան թաղամասում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Նազարբեկյան թաղամասում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել Իվան Մ.-ն, որը 2011 թ. մարտի 25-ից ՌԴ ՆԳՆ Պյատիգորսկ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: