ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 16-ին բաժին է ներկայացել 41-ամյա Արմեն Վ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 1-ից ՌԴ ՆԳՆ Կուրսկի մարզի ՆԳԳՎ Կուրսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Անձնական ունեցվածքի գողությունը) մեղադրանքով:
 Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					